Վնասազերծել են

26/02/2008

Երեկ Երեւանի մետրոպոլիտենի թիվ 6 երթուղու ուղեւորներով բեռնված գնացքը, համաձայն երթեւեկության գործող գրաֆիկի, ժամը 6:52-ին դուրս է եկել Գարեգին Նժդեհ կայարանից եւ, 3 շրջադարձ կատարելուց հետո, 9:25-ին մուտք է գործել էլեկտրահավաքակայան` տեխզննում-2 անցկացնելու համար: Արդյունքում` վագոնի վերջնամասի ձախ անկյունի նստատեղի տակ գտնվող արկղի մեջ հայտնաբերվել է սեւ գույնի գլանաձեւ կասկածելի իր, ժամացույցի մեխանիզմով: Ղեկավարությունն անմիջապես դիմել է ԱԱԾ-ին, եւ իրականացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ կասկածելի իրը վնասազերծվել է եւ ուղարկվել փորձաքննության` պարզելու, թե դրանում առկա՞ է պայթուցիկ նյութ եւ այն գործի գցող սարքավորում, թե՞ ոչ: