Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանը, որը պատրաստվում է
իր թեկնածությունն առաջադրել նաեւ առաջիկա՝ հունիսի 5-ի ՏԻՄ
ընտրություններում, մեր թղթակցի հետ զրույցում մի հետաքրքիր պատմություն է
պատմել իր կյանքից: Ինքը, պարզվում է, չի պատասխանում անծանոթ համարներով
հեռախոսազանգերին: Նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը փոխքաղաքապետ
եղած ժամանակ անընդհատ զանգել է Աղվան Գրիգորյանին, սակայն, սովորության
համաձայն, վերջինս չի պատասխանել: Տեսնելով, որ նույն համարի զանգերը շատ
պարբերաբար են հնչում, որոշում է ինչ-որ կերպ լուծում գտնել, ու սկսում է
փոխքաղաքապետ Վարդապետյանի զանգերին այսպես պատասխանել. «Հեռախոսը
վերցնում էի ու կանացի ձայնով ասում էի՝ «Նե պրավիլնո նաբրան նոմեր»:
Երկու տարի հետո նոր Վարդապետյանը հասկանում է, որ դա ես եմ եղել ու էդ
օրվանից հետս չի խոսում»,- պատմում էր Աղվան Գրիգորյանը: