Պայմանագիր են ստորագրել

26/02/2008

«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն եւ «Էրիքսոն» ընկերությունը ստորագրել են «WCDMA/HSPA» ցանցի շինարարության ու համապատասխան սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ 5 տարի ժամկետով պայմանագիր: Փաստաթղթի համաձայն՝ պետք է ուժեղացվի կապի ծառայությունը Ռուսաստանի յոթ մակրո-տարածաշրջաններում` ներառյալ Մոսկվան, Հյուսիսային-Կովկասը, Սիբիրը, Վոլգան, Հյուսիս-Արեւմուտքը, Արեւելքն ու Ուրալը: Կապի երրորդ սերնդի ցանցին անցումը «ՎիմպելԿոմի» բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել նորագույն մուլտիմեդիայի բազմազան ծառայություններից` մասնավորապես բջջային հեռուստատեսության ու վիդեոզանգերի հնարավորությունները: Հիշեցնենք, որ «ՎիմպելԿոմ» ընկերության խմբում ներառված են բջջային կապի այնպիսի օպերատորներ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում Հայաստանում, ՌԴ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Վրաստանում: «ՎիմպելԿոմ» ընկերության GSM եւ 3G կապի ծառայության մատուցման լիցենզիան ներառում է 250 մլն բնակչությամբ տարածք: Այն ներառում է ՌԴ-ի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Վրաստանի ու Հայաստանի ողջ տարածքը: «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն ռուսական բջջային կապի առաջին օպերատորն է, որը ներառված է Նյու Յորքի Ֆոնդային բորսայի ցուցակում: