Տարածաշրջանը մնում է լարված

25/02/2008

Ադրբեջանի եւ Իրանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիեւի եւ Մուստաֆա Մուհամեդ Նաջարի միջեւ նախօրյակին Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման ընթացքում արծարծվել է նաեւ տարածաշրջանի անվտանգության թեման։ Այդ կապակցությամբ Աբիեւն ընդգծել է, որ տարածաշրջանի իրադրությունը մնում է լարված, նշելով, որ դրա պատճառը «Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է եւ նրա կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի բռնազավթումը»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դժգոհություն է հայտնել նաեւ, որ «առանձին երկրներ, Ադրբեջանին համարելով իրենց բարեկամն ու եղբայրը», Հայաստանին ամեն տեսակ քաղաքական, տնտեսական ու նույնիսկ ռազմական աջակցություն են ցուցաբերում։ «Ադրբեջանը իր հողերը կազատի ցանկացած ճանապարհով։ Դա միանշանակ է»,- հայտարարել է Աբիեւը։