ՀՀ նախագահի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հայցադիմումներ ՀՀ վարչական դատարան դեռեւս չեն մուտքագրվել։ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ փետրվարի 19-ին մուտքագրվել է ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ 98 դիմում, որոնցից 49-ը բավարարվել է, 4-ը` կարճվել, 45-ը` մերժվել։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 1-ին մասի` «Ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ հայցադիմումները ՀՀ վարչական դատարան պետք է ներկայացվեն օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին»։ Ընտրական իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր հայցերով պետական տուրք չի վճարվում։