«Իշխանությունը սկսել է հանրապետության տարածքով բաժանել DVD-ներ, որոնք պարունակում են Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, այդ թվում՝ եւ ինձ վարկաբեկող նյութեր»: Երեկ Մամուլի Ազգային ակումբում հայտարարել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նա նշել է, թե իշխանությունն այդ DVD-ների տարածումն ընդօրինակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումից, սակայն անհասկանալի է, թե ինչու է այդ բանն անում, եթե իր տրամադրության տակ է ամբողջ հեռուստաեթերը: «Մենք լավ օրից չէ, որ անցանք DVD-ների տարածմանը»,- հայտարարել է Վահագն Խաչատրյանը, զարմանալով, թե ինչու է իշխանությունն այդ միջոցին դիմում, երբ ունի մեկ տասնյակից ավելի հեռուստաընկերություններ, այդ թվում՝ այնպիսիք, ինչպես Հ1, Հ2, ԱԼՄ հեռուստաընկերությունները: