ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել էր Սյունիքի մարզ: Նա բազմամարդ հանդիպումներ է ունեցել Սիսիանում, Գորիսում, Եղեգնաձորում եւ այլ բնակավայրերում: Լ. Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասել է, որ հանրահավաքին մասնակցում է 5 հազար մարդ, իսկ Սիսիանն ընդհանուր առմամբ ունի 15 հազար բնակիչ։ «Դա նշանակում է, որ քաղաքի 1/3-ն է մասնակցում այսօր այս հանրահավաքին: Դա հանրապետությունում անցկացրած իմ հանրահավաքներից տոկոսայնությամբ ամենաբարձր ցուցանիշն է»,- ասել է նա: