Չի ողջունում

15/02/2008

ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, թե չի ողջունում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության որոշումը: Վազգեն Մանուկյանն ասել է, որ մտահոգված է, քանի որ «նրանք Ղարաբաղի հարցի մասին տարբեր տեսակետներ ունեն»: «Ազատությունների մասին «Ժառանգությունը» մի բան է ասում, մյուսի արածն էլ տեսել ենք»,- հավելել է նա: