Տրվել է դատաբժշկի ուղեգիր

15/02/2008

Փետրվարի 12-ին Երեւանի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գանգի գագաթածոծրակային մասի, ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդերով իրենց մոտ բուժօգնության է դիմել Քրիստ Գասպարյանը: Մեկնած օպերատիվ խմբին Ք. Գասպարյանը հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել նշված վնասվածքները եւ հրաժարվում է բացատրություն տալուց: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ Քրիստ Գասպարյանը «Ժողովրդական ուղի» կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդին է, իսկ Գասպարյանի մյուս որդին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Քանաքեռ-Զեյթունի շտաբի ղեկավարն է: Իսկ Քրիստ Գասպարյանի հետ միջադեպը տեղի էր ունեցել նախօրեի երեկոյան, երբ մի խումբ մարդիկ նրան ծեծի էին ենթարկել: