Հայաստանի ազգային գրապալատում պահվող մամուլի բոլոր հրապարակումների թվայնացման աշխատանքները կսկսվեն 2009-ին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, առաջին փուլում էլեկտրոնային տարբերակով կներկայացվեն հայագիտական հոդվածները: Աշխատանքներն ավարտվելուց հետո կստեղծվի համապատասխան ինտերնետային կայք, որտեղ էլ կտեղադրվեն մամուլի հրապարակումները: Ազգային գրապալատը դեռեւս 2003-ից իրականացնում է հայ գրքի մատենագիտության թվայնացման աշխատանքներ: Էլեկտրոնային շտեմարանի ստեղծման ծրագրով 2007-ին մուտքագրվել է 7 հազար 386 անուն գրքերի եւ ամսագրերի մատենագիտական տվյալներ: Նախորդ տարի Ազգային գրապալատը ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից ստացել, գրանցել ու մշակել է 11 հազար անուն տպագիր նյութ: