Հրկիզում շտաբներում

13/02/2008

Ըստ ՀՀ Ոստիկանության՝ երեկ ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մուտքի դուռը` պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Իսկ փետրվարի 10-ին, ժամը 11:40-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Վարազդատ Պետրոսյանը եւ հայտնել, որ փետրվարի 9-ի ժամը 21:10-ից մինչեւ փետրվարի 10-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա են նետել սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հաղթանակ գյուղի 6-րդ փողոցի թիվ 31 հասցեում տեղակայված ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբի տարածք, ինչի հետեւանքով այրվել է ակումբային աթոռը եւ ստվարաթղթե արկղը: Դեպքերի առթիվ քր. գործեր են հարուցվել: