Իրականացվում է երեք ծրագիր

13/02/2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվում է բնակչության համար սոցիալական առաջնային նշանակություն ունեցող երեք կարեւոր ծրագիր: Դրանցից երկուսն առնչվում են անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչմանը, մյուսը` բարոյապես եւ ֆիզիկապես մաշված վերելակային տնտեսության վերականգնմանը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ասել է, որ Երեւանում դեռեւս 2007թ. սկսվել են վերելակների վերականգնման եւ վերանորոգման աշխատանքները, թվով 2464 վերելակ ամբողջությամբ պետք է վերականգնվի: Կառավարության կողմից 3 մլրդ դրամ է հատկացվել այդ նպատակների համար: 400 վերելակ վերանորոգվել է 2007թ., մնացած վերելակների աշխատանքները կավատվեն մինչեւ 2008թ. հոկտեմբերը: