Ռուսաստանի ռազմական բուհերում ներկայումս սովորում է 200 հայ կուրսանտ, իսկ ակադեմիաներում վերապատրաստվում է 100 սպա: Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորում է՝ 35, Իտալիայում` 4, Գերմանիայում` 2 հայ կուրսանտ: Հայաստանը մի շարք երկրների հետ ունի կուրսանտների փոխանակման պայմանագրեր, սակայն այլ երկրներից հայաստանյան ռազմական բուհերում ուսանելու դիմումներ դեռեւս չեն եղել: