Շվեյցարիայի Պֆեֆիկոն փոքր քաղաքում, որ գտնվում է Ցյուրիխի մերձակայքում, ցուցահանդեսից հափշտակել են իսպանացի մեծ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկար: Գողացվել են «Ձիու գլուխ» եւ «Բաժակ եւ սափոր» կտավները, որոնց արժեքը հաշվվում է միլիոնավոր դոլարներով: Հանցագործները թանգարանի փակվելուց առաջ կարողացել են անջատել ազդասարքերը, ինչից հետո մթության քողի ներքո շենքից դուրս են տարել կտավները: Երկու նկարներն էլ, որոնք արված են յուղաներկով, պատկանում էին Գերմանիայի «Շպրենգել» (Հանովեր) թանգարանին: