Այսպես է կոչվում կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը: Գործողությունը ծավալվում է անցյալ դարի 70-ական թվականներին: «Ինձ չեն հետաքրքրել կառավարության հանդիպումները, ժողովներն ու նիստերը, ես ցանկացել եմ ցույց տալ, որ նոր ժամանակը սկսել է գալ, երբ երիտասարդները ստեղծում էին երաժշտական խմբեր, երբ նրանք փորձում էին գնել ջինսեր եւ «Բիթլըզ» խմբի ձայնապնակներ»,- լրագրողներին ասել է Շահնազարովը: Գլխավոր դերերը կատարել են 20-ամյա դերասաններ Ալեքսանդր Լյապինը եւ Լիդիա Միլյուզինան: Հանդիսականները կարող են Ռուսաստանի կինոթատրոններում «Անհետացած կայսրությունը» ժապավենը դիտել փետրվարի 14-ից: