Սնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ,
1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի:
Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու մասի եւ հանում միջուկը: Այնուհետեւ սոխն ու լոլիկի միջուկը մանր կտրատել, տապակել ձեթի մեջ: Հետո սունկը եւս մանր կտրատել, ավելացնել նախկինին, աղ անել ու լցոնը տեղավորել լոլիկների մեջ, վրան լցնել պաքսիմատ ու դնել ջեռոցում` թողնելով 15-20 րոպե: