Գայլերը դուրս են եկել քաղաք

08/02/2008

Մի քանի օր է` Վանաձորի ՆԳ բաժին ահազանգեր են ստացվում այն մասին, որ Վանաձորի տարբեր թաղամասերում երեկոյան ուշ ժամերին գայլեր են երեւում, որոնք հարձակվում են թափառող շների վրա: Լոռու մարզի Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ հունվարի 30-ի գիշերը Որսորդմիության աշխատակիցները գիշերային շրջայց կատարելիս Վանաձորի կենտրոնական հանրախանութի շրջակայքում գտնվող աղբարկղի մոտ հայտնաբերել եւ 2 կրակոցով վնասազերծել են հսկա գայլի, որն ուներ 1մ 80 սմ երկարություն, 82 կգ քաշ: Բնակիչներին արդեն զգուշացվել է, որ խուսափեն ուշ ժամերին փողոց դուրս գալուց: