Մտադիր են եռապատկել

06/02/2008

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձնվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր է առաջիկա տարում եռապատկել ներդրումները: «ՀայՓոստի» աշխատակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոնն ասել է, որ 2007 թվականին նախորդ տարվանից 30 տոկոսով ավելի եկամուտ է ստացվել: Անցած տարի կատարված ներդրումների ծավալը կազմել է 1 միլիոն դոլար, իսկ սկսված տարում ընկերությունը մտադիր է իրականացնել 3 միլիոն դոլարի ներդրումներ: «Շատ կարեւոր է, որ Հայաստանում շարունակվի քաղաքական եւ մակրոտնտեսական կայունությունը»,- ասել է՝ հավելելով, թե «բավականին արդյունավետ կերպով համագործակցում է գործող կառավարության հետ»: Հանս Բոնը վստահեցրել է, որ Երեւանում «ՀայՓոստն» արդեն շատ արագ է աշխատում, ու խոստացել, որ մինչեւ տարեվերջ այդպես կաշխատեն նաեւ ողջ երկրի տարածքում: