Կալանել են ու մեղադրել

04/02/2008

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը երեկ դռնփակ դատական նիստում որոշել է երկամսյա ժամկետով կալանք կիրառել չորս օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք կարող են թաքնվել քննությունից: Նրանք ձերբակալվել էին դեկտեմբերի 29-ին՝ անցած կիրակի Թալինի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծի ենթարկելու համար: Կալանավորվածներից Ժորա Սափեյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի ղեկավարն է: Մյուսները շտաբի անդամներ են: Երեկ վարույթն իրականացնող մարմինը նաեւ մեղադրանք է առաջադրել 4-ի նկատմամբ՝ մեղադրելով նրանց խմբակային խուլիգանություն կատարելու մեջ: Դատական նիստը շատ կարճ է տեւել: