Միջադեպ Ծովակում

04/02/2008

Երեկ Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը չավարտած, ինչ-որ ավտոմեքենա սկսել է ազդանշան արձակել եւ փորձել է հավաքված մարդկանց միջով անցնել: Գյուղացիներն այս դեպքը դիտավորություն համարելով՝ ծեծկռտուքի են բռնվել ավտոմեքենայի վարորդի հետ: Հետագայում պարզվել է, որ ավտոմեքենայի տերը մորը հիվանդանոց հասցնելու խնդիր է ունեցել: «Հավաքվածները սակայն նկատել են, որ մեքենայի մեջ ոչ ոք չի եղել, եւ վստահ էին, որ ազդանշանը Վահան Հովհաննիսյանի ելույթը խանգարելու նպատակով էր տրվում. հավաքը գյուղի կենտրոնում էր, որտեղից դուրս գալու մի քանի ճանապարհ կար»,- գրում է «Ա1+»-ը: