100 հատորանոց հանրագիտարան

04/02/2008

Պեկինում լույս է տեսել 100 հատորանոց «Չինաստանի մեծ հանրագիտարանի» առաջին մասը: Հանրագիտարանի վրա աշխատանքը սկսվել է 1992 թվականին, եւ այժմ Պեկինում հրատարակվել են առաջին 49 հատորները, հաղորդել է Սինհուա գործակալությունը: Առաջին հատորներն ավելի քան 20 հազար հնագույն գրքերի եւ հնադարյան ստեղծագործությունների հիման վրա պատմում են չինական քաղաքակրթության բոլոր ասպեկտների մասին՝ խորը հնադարից մինչեւ 20-րդ դարի սկիզբը, ասված է հաղորդագրության մեջ: Բացի հնադարի եւ միջնադարի հեղինակների ստեղծագործություններից, որոնք հրատարակության հիմքն են, հանրագիտարանն ուղեկցվում է արդի դարաշրջանի չինացի գիտնականների բազմաթիվ հոդվածներով: Չինաստանի կառավարությունը հանրագիտարանի պատրաստման համար տրամադրել է 400 միլիոն յուան (55 միլիոն ամերիկյան դոլար): Այս վիթխարի հրատարակության հաջորդ 51 հատորների լույսընծայումը պլանավորված է մինչեւ 2010թ.: Նախկինում լույս տեսած հանրագիտարաններն ունեին միայն 10-15 հատոր: