2007-ի մոդայիկ անունները

04/02/2008

2007թ. ծնված աղջիկ երեխաներին ամենից շատ կնքել են Միլենա անունով, իսկ տղաների դեպքում ամենատարածվածը եղել է Նարեկ անունը։ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, 2007թ. ծնված 18.707 աղջիկներից 863-ի անունը ծնողները դրել են Միլենա, իսկ 21.435 տղա երեխաներից 938-ի անունը՝ Նարեկ։ Նշենք, որ այս անունները նախորդ տարի եւս ամենատարածվածներն էին։ Աղջիկների դեպքում երկրորդ տեղում է՝ Անին, հետո՝ Էլեն, Անահիտ, Մարիամ եւ Աննա անունները։ Տղա երեխաների համար, Նարեկից հետո, ծնողները նախապատվությունը տվել են Դավիթ, Հայկ, Էրիկ, Գոռ, Արման անուններին։