Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 51կգ քաշային Վախթանգ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցամարտում փետրվարի 2-ին Ֆիլիպինների Զեբու քաղաքում հանդիպելու է տեղի մարզիկ Ջեդ Գորեսի հետ: Մրցամարտի մասնակիցների հնարավորությունները գնահատվում են մոտավորապես հավասար` Վ. Դարչինյանին որոշ նախապատվություն տալով: Մեկ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ ուկրաինացի, կիսածանր քաշային Յուրի Բարաշյանը, փետրվարի 23-ին Գերմանիայում կայանալիք մրցամարտում գերմանացի Թոմաս Ուլրիխի հետ կվիճարկի այս քաշային կարգում Եվրոպայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ Թ.Ուլրիխը Եվրոպայի գործող չեմպիոնն է: