ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՀՀ-ում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽ ԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: «Մենք տրամադրված ենք անցկացնել իսկապես լավ ընտրություններ եւ, կարծում ենք, դիտորդական առաքելությունների ներկայությունը եւս կնպաստի դրան»,- ասել է Ռ. Քոչարյանը: Ջ.Պրեսկոտը հույս է հայտնել, որ ընտրությունները դրական մեկ քայլ առաջ կարձանագրեն: Ռ. Քոչարյանը նաեւ պարզաբանումներ է տվել, թե ինչու ՀՀ վարչապետը լինելով նախագահի թեկնածու՝ շարունակում է պաշտոնավարել: