Կոորդինացնելու են

30/01/2008

Վերջերս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տարածում էին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանելու է Լ. Տեր-Պետրոսյանին: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մ. Գրիգորյանի որդին` Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ եղբորորդին` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն են կոորդինացնելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների աշխատանքները Էջմիածնում եւ հարակից բոլոր գյուղերում: