Մտադիր է վաճառել

30/01/2008

Ավստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» կապիտալում ունեցած 20 տոկոս բաժնեմասը: Իսկ այժմ, ըստ նրա` բանակցություններ են ընթանում «Առէկսիմբանկի» հիմնական բաժնետեր «Գազպրոմբանկի» հետ: «Մենք պատրաստ ենք վաճառել մեր բաժնետոմսերը, եթե դրա համար առաջարկվի մեզ բավարարող գին»,- ասել է մամլո քարտուղարը: Հիշեցնենք, որ 2007թ. նոյեմբերի 29-ին «Գազպրոմբանկը»` ստանալով ՀՀ Կենտրոնական բանկի հավանությունը, ձեռք էր բերել «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 90.09 տոկոսը: Բանկի բաժնետոմսերի մնացած մասը պատկանում է «Raiffeisen» հոլդինգին: