Պղծել են

30/01/2008

Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: «Վեստերն մեյլ» պարբերականի փոխանցմամբ, Հոլոքոստի ազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչները նախօրեին նկատել են, որ Քեթեյս այգում Խաղաղության տաճարում տեղադրված հայկական խաչքարը վնասված է. ենթադրվում է, որ խաչքարին մուրճով հարվածներ են հասցրել: Պարբերականը նշել է, որ թուրքերը դեմ են եղել Կարդիֆում խաչքարի տեղադրմանը: Կիրակի օրը մի թուրք բարձրախոսով աղմկել է` այդպես փորձելով լռեցնել Ուելսի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր աղոթելու համար հավաքվել էին պղծված խաչքարի մոտ: