ՌԴ կառավարությունը օրեր առաջ որոշում էր կայացրել «Լենֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհելու մասին։ Սակայն երեկ հայտնի դարձավ, որ այդ որոշումը այլեւս իրականություն չի դառնա, եւ այն կմնա պետության հսկողության տակ, քանի որ ռուս չինովնիկները պարզել են, որ կինոստուդիայի վերապրոֆիլավորման վտանգ գոյություն ունի, իսկ պետությունը շահագրգռված չէ կորցնել իր կինոստուդիան։ Մինչ այդ Սանկտ Պետրբուրգի բնակչությունը նամակով դիմել էր քաղաքի գուբերնատոր Վալենտինա Մատվիենկոյին՝ խնդրելով չմասնավորեցնել կինոստուդիան ու պահպանել ավանդույթներով հարուստ կինոմիավորումը։