Կարող է դիմագրավել

27/01/2008

«Հայաստանը եւ Ղարաբաղը կարող են դիմագրավել Ադրբեջանի ռազմական գործողություններին»,- այսպիսի կարծիք է հայտնվել «Վոյեննոպրոմիշլեննի կուրիեր» պարբերականի հրապարակումներից մեկում: «Երեւանն այս տարի ռազմական կարիքների համար ծախսելու է 0,4 միլիարդ դոլար: Ընդ որում` այստեղ հաշվի չեն առնված այն միջոցները, որոնք ռազմական կարիքների համար ծախսում է ԼՂՀ կառավարությունը: Նույնիսկ մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը եւ Ղարաբաղը, հաշվի առնելով ՌԴ ռազմական օգնությունը, պաշտպանության համար ծախսում են իրենց համախառն ներքին արդյունքի առնվազն 5 տոկոսը: Եվ նրանք, դատելով հայկական բանակի բնորոշումներից, ունակ կլինեն երկար ժամանակ դիմակայել Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին»,- նշված է հրապարակման մեջ: