Հունվարի 20-ից սկսվել են Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մասնակի վերակառուցման աշխատանքները: ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի ծառայության փոխանցմամբ` ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսրայելական «Green Diversified LTD» ընկերության հետ, որը կղեկավարի այդ աշխատանքները` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Նախատեսվում է նաեւ վերակառուցել բարձրակարգ սպասարկման (VIP) սրահները, անվտանգության համակարգը, կտարվեն ֆուտբոլասերների մարզադաշտ մուտք գործելու եւ ելնելու ենթակառուցվածքային բարելավման աշխատանքներ: Բացի այդ, ՀՖՖ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` լուսավորության նոր համակարգի տեղադրման կապակցությամբ: Հանրապետական մարզադաշտի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2008թ. օգոստոսի վերջին: