Մաքուր էջից

27/01/2008

«Եթե ինձ հրավիրեն, ես միշտ պատրաստ եմ ժամանել Մոսկվա եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից»,- նախօրեին Ստրասբուրգում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք պետք է վերադառնանք ելման դիրքերին: Վրաստանը պատրաստ է երկխոսության եւ սպասում է հաջորդ քայլերին, այդ թվում՝ առեւտրական, տնտեսական, հումանիտար ու քաղաքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ»,- ասել է նա: