Գներն աճել են

27/01/2008

Աշխարհի ապրանքային շուկաներում երեկ ոսկու, պլատինի ու պղնձի գնի զգալի աճ է արձանագրվել: Երեկ սակարաններն այդ կերպ են արձագանքել առավոտվանից էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառով Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում «ԱնգլոԳոլդ Էշանտի» եւ «Գոլդ Ֆիլդ» ընկերությունների հանքավայրերում այդ թանկարժեք մետաղների արդյունահանման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ հաղորդագրությանը: Արդյունքում՝ 1 տրոյական ունցիա պլատինի գինը վերջին ժամերին բարձրացել է 44,5 դոլարով՝ հասնելով 1655 դոլարի նշագծին: Մեկ տրոյական ունցիա ոսկին Երեւանի ժամանակով ժամը 14:45-ին արժեր 922,59 դոլար: Երեկ ոսկու գնի աճն արդեն կազմում էր 9,74 դոլար: