Üáñ é»Ïáñ¹

27/01/2008

Կոլումբիացի Խայմե Գարսիան կրկին հաստատել է իր «մարդ-համակարգիչ» մականունը: Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի դասախոսների եւ ուսանողների առջեւ ունեցած ելույթի ընթացքում նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ հիշողությամբ ասելով այն 150.000 թվերը, որոնք ստորակետից հետո գրված են Պի նշանում: Այն արտահայտվում է անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակով (3,14…եւ անվերջություն): Գիտափորձի ժամանակ պահանջվել է 652 սլայդ, որպեսզի լսարանում էկրանի վրա վերարտադրվեն այն բոլոր թվերը, որոնք հիշողությամբ արտասանել է կոլումբիացին: «Նա մեջքով էր նստած դեպի էկրանը եւ չէր կարող տեսնել, թե ինչ է պրոյեկցվել դրա վրա: Բոլոր 150.000 թվերի թվարկման համար պահանջվել է երեք օր»,- հաղորդել է «ԷՖԷ» գործակալությունը: Գարսիան, ով Գինեսի ռեկորդների գրքում չորս նվաճում է արձանագրել, մտադիր է դրանց ավելացնել հինգերորդը: «Ես ո՛չ հանճար եմ, եւ ո՛չ էլ գերօժտված մարդ: Գլխավորը հաստատակամությունն է ու համառությունը»,- պնդել է նա: