ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ Սառնաղբյուր գյուղում հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, չեն լինի մարդիկ, ովքեր ժողովրդին կաշառելով, վախեցնելով, ստիպելով քվեներ կբերեն իրեն, իսկ հետո դրա դիմաց արտոնություններ կպահանջեն: «Նախագահի եւ ժողովրդի միջեւ միջնորդները պետք է վերանան»,- խոստացել է նա` հավելելով, թե ընտրվելու դեպքում կհավաքի բոլոր թաղապետերին, քաղաքապետերին, մարզպետերին եւ նրանց կպարտադրի ծառայել ոչ թե կառավարությանը, այլ` ժողովրդին: «Հայաստանում գումարներ են ներդնում սաունաներ, ռեստորաններ, կազինոներ աշխատեցնելու եւ էլիտար շենքեր կառուցելու համար, որովհետեւ գործարարները վախենում են ներդրում կատարել այլ բնագավառներում` հարկային եւ մաքսային խեղդող քաղաքականության հետ գործ չունենալու համար»,- ասել է նա: