Սարգսյանի հետ են

27/01/2008

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, ինչպես եւ սպասվում էր, նախօրեին կայացած խորհրդի նիստում որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին սատարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նախագահության անդամ Տիգրան Պետրոսյանցն իր ելույթում իրենց այս որոշումը հիմնավորել է` հայտարարելով. «Հայոց պետականության 18 տարիների ընթացքում հայ քաղաքական գործիչներից Ս.Սարգսյանն ունեցավ ներքաղաքական կյանքում վերընթաց ուղի, որը սկսվեց Արցախյան շարժումից: Հետո նա Հայաստանում ղեկավարեց տարբեր ուժային կառույցներ եւ վերջապես հանդես եկավ որպես գործունյա վարչապետ»: Հիշեցնենք, որ միության պատվավոր նախագահը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: