Ինչքա՞ն փող ունեն

27/01/2008

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահի երեք թեկնածուների` ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի նախընտրական հիմնադրամներում որեւէ մուտք կամ ծախս չի եղել: Նախընտրական հիմնադրամում առավել մեծ գումար ունի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` մոտ 20,3 մլն դրամ, որից 10 մլն դրամի մուտք է կատարել հենց թեկնածուն, իսկ մնացած մասը` ֆիզիկական 60 անձինք: Երկրորդ տեղում ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն է, ով իր հիմնադրամում ունի 10 մլն դրամ, որն ամբողջությամբ մուտք է արվել թեկնածուի կողմից: ՀՀԿ թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հիմնադրամում կա 8,6 մլն դրամ, իսկ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի հիմնադրամում` 4 մլն դրամ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հիմնադրամում ունի 1 մլն 493,5 դրամ, որի հիմնական մասը կատարել են ֆիզիկական անձինք (23 մարդ): Իր հիմնադրամում ամենաքիչ գումարը` 130 հազար դրամ, ունի Վազգեն Մանուկյանը, որը մուտք են արել ֆիզիկական երկու անձինք: