Արագ եւ համեղ նախաճաշ

27/01/2008

Անհրաժեշտ է 4-6 կտոր բատոն հաց, 3 հատ ձու, 4 հատ նրբերշիկ, 60 գր. կարագ, 2 հատ թթու վարունգ, աղ ու կանաչի՝ ըստ ճաշակի: Հացի կտորները տապակել կարագի մեջ: Նրբերշիկը եփել ու մանր կտրատել: Այնուհետեւ ձուն եփել ու կլոր-կլոր կտրատել: Վարունգը եւս շատ բարակ ու կլոր-կլոր կտրատել: Հետո հացի վրա քսել մնացած կարագը, ապա՝ ձուն, վարունգը, նրբերշիկն ու կտրատած կանաչին: