Ձմեռը շատ հարմար եղանակ է մաշկի խնամքի համար: Ցուրտը մաշկի համար շատ օգտակար է, քանի որ օդն այդ ժամանակ հարուստ է թթվածնով: Իսկ մաքուր ձյունն էլ հիանալի միջոց է մաշկը խնամելու համար: Մաքուր ձյունը հավաքել անձեռոցիկի մեջ եւ դնել դեմքի տարբեր մասերին, մինչեւ որ դեմքը լավ սառչի: Պրոցեդուրան պետք է տեւի գոնե 10 րոպե: Այսպիսի կոմպրեսները նպաստում են մաշկի ձգվելուն, եւ կնճիռներ չեն առաջանում: Իհարկե, ձմռանն էլ մի այլ տեսակետից մաշկը հատուկ խնամք է պահանջում: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հանդեպ նուրբ մաշկը շատ զգայուն է: Ձմռանը գեղեցիկ մնալ մեզ կօգնեն տարվա ցուրտ եղանակների համար առաջարկվող դիմակները:
Խնձորով դիմակ
Մաքրած խնձորը խորանարդիկներով կտրատել ու եփել կաթի մեջ: Կաթն այնքան պետք է լինի, որ եփուկը դառնա մածուցիկ մասսա: Հետո այս մասսան տաք վիճակում քսել դեմքին եւ պահել 20 րոպե: Այնուհետեւ լվանալ գոլ ջրով:
Գազարով դիմակ
Գազարն անցկացնել մանր քերիչով, այնուհետեւ ստացված զանգվածին ավելացնել մի քանի կաթիլ զեյթունի ձեթ եւ այս մասսան քսել դեմքին: 20 րոպե հետո պետք է լվանալ գոլ, ապա սառը ջրով: