Չեն շարունակի մրցապայքարը

27/01/2008

Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը չի շարունակի մրցապայքարը Զագրեբում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում` Ա.Գրեբյոնկինայի վնասվածքի պատճառով: Հիշեցնենք, որ պարային զույգը մրցաշարի առաջին օրը պարտադիր պարի կատարումից հետո զբաղեցրել է 17-րդ տեղը: Ըստ ՀՀ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի` մարզուհու առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել: