Փետրվարի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովն ասել է, որ ՌԴ վարչապետի այցը պատասխան այց է` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրավերով: Պատվիրակության կազմը հստակեցվում է: Նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին, համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: