ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կինը` Աննա Բաղդասարյանը պատասխանելով http://a1plus.blogsome.com/-ի ընթերցողների հարցերին, ասել է, որ սպասում են երրորդ երեխային: Այն հարցին, թե իր ամուսինը կիսվո՞ւմ է իր քաղաքական կյանքի անցուդարձի եւ մտահոգությունների մասին, Աննա Բաղդասարյանը պատասխանել է. «Այս առումով մեր ընտանիքը այն եզակի ընտանիքներից է, որտեղ տեղի է ունենում կարծիքների, մտքերի, մտահոգությունների փոխանակում»: Իսկ հարցին, թե՝ «Դուք որեւէ ազդեցություն ունե՞ք ձեր ամուսնու քաղաքական որոշումների վրա», Ա. Բաղդասարյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում եւ փորձում ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների վրա այն պարզ պատճառով, որ ես քաղաքական գործիչ չեմ: Ես, սակայն, փորձում եմ միշտ լինել նրա կողքին եւ աջակցել իմ հնարավորության սահմաններում»: Հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք հաջորդ համարում: