Ֆիլմ նախագահի մասին

23/01/2008

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը պատրաստվում է նկարահանել «ազնիվ» խաղարկային ֆիլմ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի մասին։ Սթոունն արդեն ԱՄՆ երկու նախագահների՝ Ջոն Քենեդիի ու Ռիչարդ Նիքսոնի մասին ֆիլմ նկարահանել է, եւ այժմ որոշել է կանգ առնել գործող նախագահի անձի վրա։ Նա խոստացել է, որ ֆիլմում անսպասելի բացահայտումներ կլինեն, քանի որ որոշ դրվագներ պատմելու են Բուշի աղմկոտ երիտասարդության մասին, երբ Բուշ-կրտսերը տարվում էր ալկոհոլով ու պայքարում էր նրա ազդեցության դեմ։ Օլիվեր Սթոունը խոստովանել է, որ Բուշը հետաքրքիր է իր համար ոչ թե որպես նախագահ, այլ՝ որպես մարդ։ Գլխավոր շեշտերից մեկը դրվելու է Բուշ-կրտսերի ու նրա հոր՝ Ջորջ Բուշ-ավագի խճճված փոխահարաբերությունները նկարագրելու վրա։ «Բուշ» անվանումն ունեցող ֆիլմը կցուցադրվի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին։ Բուշն այլեւս նախագահ չի լինի, բայց իր կինոկրկնակը կունենա։