Իտալիայում գործադուլ են հայտարարել բնորդներն ու բնորդուհիները, որոնք գեղանկարչական մեծ ավանդույթներ ունեցող երկրում, պահանջում են, վերջիվերջո, բարելավել իրենց աշխատանքային պայմաններն ու բարձրացնել աշխատավարձը։ Բնորդները խոստովանում են, որ իրենց աշխատանքը շատ ծանր է ու պահանջում է մեծ երեւակայություն ու դիմացկունություն։ Բնորդները հաճախ ստիպված են լինում օրական ութ ժամից ավելի անշարժ կատարել իրենց գործը, իսկ գեղարվեստական ուսումնարանների ղեկավարները հավուր պատշաճի չեն գնահատում նրանց գործը: Եվ բնորդները նույնիսկ չունեն մասնագիտական պաշտպանվածություն։