Մարքսիստը դժգոհել է

21/01/2008

E-channel.am կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այլեւս իրեն Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձակա շրջապատից չի համարում։ Տարեվերջից մինչեւ հիմա նա մի քանի անգամ փորձել է հանդիպել Տեր-Պետրոսյանին, քննարկել նրա նախընտրական ծրագիրը եւ «մի քանի շտկումներ» առաջարկել, բայց ապարդյուն։ «Իր թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարած ուժերի հետ սեփական գործողությունները չհամակարգելը նշանակում է՝ ասել այն մասին, որ նրանք խաղում են քաղաքական շիրմայի դեր: Չի կարելի շփվել միայն ՀՀՇ հին գվարդիայի հետ»,- դժգոհել է Դավիթ Հակոբյանը։