Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ընդունել է ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ Արենսին, առաքելության ղեկավարի տեղակալ Փոլ ՕգԳրեյդիին, քաղաքական վերլուծաբան Լոլիտա Ցիգանեին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակի, նախագահական ընտրությունների ընթացքի, ինչպես նաեւ՝ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր: