Ներողություն, էլ չեմ անի

21/01/2008

ԿԸՀ քարտուղար, ԿԸՀ-ում ՀՀԿ ներկայացուցիչ Աբրահամ Բախչագուլյանը երեկ ներողություն է խնդրել չորեքշաբթի օրը ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ վրացիների հանդեպ իր արտահայտած արգահատելի վերաբերմունքի համար: «Ազատություն» ռ/կ-ի եթերում Ա. Բախչագուլյանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր խոսքերը գուցե ճիշտ չեն հասկացվել: Բախչագուլյանը դա բացատրել է նրանով, որ ինքը շատ է սիրում հանրահայտ «Միմինո» ֆիլմը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը, ՄԱԱ-ում ԿԸՀ քարտուղարը մի առիթով հայտարարել էր. «Դե, ես խելոք վրացի չեմ տեսել»: Ու թեեւ Ա. Բախչագուլյանն արդեն ներողություն է խնդրել, բայց մի քիչ անհասկանալի մնաց, թե ինչ դեր ուներ «Միմինո» ֆիլմն այս պատմության մեջ: