Երեկ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանի «Հուշերի փլատակներում» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էր: Տ. Կարապետյանի ասելով, իր գիրքը չի գրախոսվել, քանի որ «ավելորդ» էր: Այլեւս նաեւ բանաստեղծ Կարապետյանի խոսքով` բառապաշարի տեսանկյունից իր գիրքը թերի է, բայց այն, որ ինքը կարող է «մեկը մյուսին կպցնել եւ գրել, դուք չկասկածեք»: Հարցին, թե արդյոք նա իրեն համարո՞ւմ է նախագահի միակ թեկնածուն, ով ստեղծագործում է, նա պատասխանել է. «Ես ինձ չեմ համեմատում ոչ մեկի հետ, որովհետեւ ես համարում եմ, որ յուրահատուկ եմ»: Համոզվելու համար, որ Կարապետիչն իսկապես յուրահատուկ է, ձեզ ենք ներկայացնում նրա բանաստեղծությունների ժողովածուից այս մեկը: «Ելա մի օր…մի լուսավոր առավոտ,/ Վազքով անցա երկու-երեք պավառոտ,/Նստեցի մեքենա, չնայեցի ետ, /Գուցե ինձանից հետո նա գնա դեկրետ»: