Որոշել են հրավիրել

21/01/2008

Հայաստանի ԿԸՀ-ն երեկ որոշել է փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրել: Համաձայն որոշման, դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր կուղարկվի ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում հավատարմագրված՝ Երեւանում նստավայր ունեցող դեսպաններին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին, Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, International IDEA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հայաստանի ԱԺ կողմից արդեն իսկ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ են ուղարկվել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, Արտգործնախարարության կողմից՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին եւ ԱՊՀ Գործադիր կոմիտեին: