Պատերազմը խելամիտ միջոց չէ

21/01/2008

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, անկախ այն բանից, թե հաղթողն ով կլինի, ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն՝ ամփոփելով տարածաշրջան կատարած այցի արդյունքները: «Այդ դեպքում հիմնախնդիրն էլ ավելի դժվար կլինի լուծել, նոր պատերազմը կբերի միայն նոր կորուստներ, նոր զոհեր, նոր փախստականներ: Պատերազմն ինքնասպանություն է: Մենք հաճախ ենք ասել ու կրկնում ենք, որ պատերազմը հակամարտության կարգավորման խելամիտ միջոց չէ»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: