ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրը սկսելու է նախընտրական հանդիպումները: Հունվարի 21-ին առաջին նախագահը կհանդիպի Արթիկի, Արագածի, Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջանի բնակիչների հետ: Նույն օրը նախատեսված են հանրահավաքներ Արթիկի, Ապարանի եւ Աշտարակի կենտրոնական հրապարակներում: Իսկ հունվարի 22-ին, ժամը 16:30-ին առաջին նախագահի մասնակցությամբ հանրահավաք կլինի Երեւանի Ազատության հրապարակում: